Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ նոր նախագահ![]() 17 մայիսի 2018 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի մայիսի 17-ի նիստի ընթացքում ընդունվել է ֆինանսների նախարարի նախկին տեղական Դավիթ Անանյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու որոշումը։ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Կարեն Կարապետյանի կողմից կառավարություն ձևավորելու գործընթացի ժամանակ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր «Գազրպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ Անանյանը ծնվել է 1971 թվականին Երևանում։ 1993-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տարբեր տարիներին աշխատել է հարկային տեսչությունում, KPMG ընկերությունում, Համաշխարհային բանկում (Ղրղզստանի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում), 2016 թ հոկտեմբերից զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |