Սբ Հռիփսիմեի հիմնադրման 1400-ամյա հոբելյանի միջոցառումները կմեկնարկեն մայիսի 28-ին

Սբ Հռիփսիմեի հիմնադրման 1400-ամյա հոբելյանի միջոցառումները կմեկնարկեն մայիսի 28-ին

PanARMENIAN.Net - 2018-ին լրանում է Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը: Ստեղծվել է հոբելյանական միջոցառումների կազմակերպման հատուկ հանձնախումբ` նախագահությամբ արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանի, որը տարվա ընթացքում ծրագրել է հոյակերտ տաճարի հոբելյանին նվիրված տարբեր ձեռնարկներ:

Միջոցառումների մեկնարկը կտրվի Ս. Հռիփսիմյանց հիշատակության օրը, որն այս տարի տոնախմբվելու է մայիսի 28-ին:

Տոնին` ժամը 10:00-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Նույն օրը`ժամը 11:00-ին, վանքում պատարագ կմատուցի եպիսկոպոս Արտակ Տիգրանյանը, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն: Սրբազան մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը և ներկա հավատավոր ժողովուրդը, հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---