Արցախում վիրավորված զինվորը գիտակցության է եկել, Տոնոյանը զրուցել է նրա հետ![]() 17 մայիսի 2018 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Մայիսի լույս 14-ի գիշերը Արցախում վիրավորված զինվոր Շամխալ Պետրոսյանն արդեն գիտակցության է եկել։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է նրան կենտրոնական հոսպիտալում և զրուցել նրա հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Պետրոսյանը կամենում է շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության։ Նա հպարտությամբ նշել է, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը օգտագործելով Armenian wounded heroes fund հիմնադրամի տրամադրած առաջին բուժօգնության փաթեթները»,-ասվում է գրառման մեջ։ Տոնոյանը առողջություն է մաղթել հիվանդներին, ինչպես նաև մասնագիտական հարցեր քննարկել վարչության պետ Հովհաննիսյանի և բժիշկների հետ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |