ԱԳՆ. ՀՀ-ն մտահոգված է Գազայում ծավալվող իրադարձություններով

ԱԳՆ. ՀՀ-ն մտահոգված է Գազայում ծավալվող իրադարձություններով

PanARMENIAN.Net - Հայաստանը մտահոգված է վերջին օրերի ընթացքում Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով:Այդ մասին ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախարարության Twitter-ի միկրոբլոգում:

«Կողմերը պետք է ցուցաբերեն ավելի շատ զսպվածություն և իմաստություն՝ խուսափելու համար իրավիճակի հետագա վատթարացումից: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ տարաձայնությունները կարող են լուծվել բացառապես երկխոսության ու բանակցությունների միջոցով»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Երուսաղեմում ԱՄՆ դեսպատան բացումից ժամեր առաջ բողոքի ակցիաներ մեկնարկեցին Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին: Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների, մայիսի 14-ի երեկոյան անկարգությունների հետևանքով առնվազն 58 պաղեստինցնի է զոհվել, ևս 2700-ը՝ վիրավորվել: Ըստ ականատեսների, որոշ վայրերում պաղեստինցիները փորձել են կտրել պատնեշներն ու անցնել Իսրայելի տարածք: Իսրայելցի զինվորները կրակել են բողոքի ցույցերի մասնակիցների վրա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
---