Մայր աթոռն անդրադարձել է Սևանի թերակղզու մուտքի մոտ բողոքի ցույցին![]() 17 մայիսի 2018 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն անդրադարձել է մայիսի 16-ին Սևանի թերակղզու մուտքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ Հայ եկեղեցու և Մայր աթոռի հասցեին հնչած մեղադրանքներին: Մայր աթոռը պարզաբանում է, որ ժամանակին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցից մինչև լողափ ընկած աջակողմյան հատվածը ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով հատկացվել է դպրանոցին և հետագայում ՀՀ կառավարության պահանջի հիման վրա Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այն տրամադրվել է նախագահական հանգստավայրին` իբրև անվտանգության գոտի և անցակետ: «Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածում գտնվող ավտոկանգառին, այն Եկեղեցու կողմից ձեռք է բերվել ռեստորանի շենքի հետ մեկտեղ, որը ծառայում էր իբրև ճեմարանականների ճաշարան: Ավտոկանգառը Եկեղեցու կողմից ծառայեցվում է Ս. Առաքելոց վանք և դպրանոց այցելուների համար, սակայն այնտեղ ապօրինաբար հաստատված անհատ վաճառականների տաղավարները որևէ առնչություն չունեն Եկեղեցու հետ, և այդ խառնաշփոթը կարգավորելու բոլոր ջանքերն առ այսօր որևէ արդյունք չեն տվել»,-ասվում է Մայր աթռի տարածած հայտարարության մեջ: Մայիսի 16-ին Սևանի թերակզղի տանող ճանապարհը փակել էին բողոքի ցույցի մասնակիցները: Նրանք պահանջում էին իրենց վերադարձնել նախկինում իրենց կողմից վարձակալվող տարածքները, որոնք, ըստ ցուցարարների, ժամանակին փոխանցվել են ՀԱԵ-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |