ՀՀ փոխվարչապետերը հրաժարվել են ծառայողական 5 մեքենայից![]() 17 մայիսի 2018 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Կառավարության մայիսի 17-ի նիստում անդրադարձ է կատարվել ծառայողական մեքենաների թվի կրճատմանը: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ իրեն հատկացված 5 մեքենայից 3-ից հրաժարվել է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին հատկացված 4 մեքենայից 2-ից էլ հրաժարվել է Ավինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետք է հասկանալ՝ ծառայողական մեքենաների պահպանման համար ինչ ծախս է անհրաժեշտ: «Ժամանակակից աշխարհում կան այլ մեխանիզմներ՝ խնդրի լուծման համար, օրինակ, մասնավոր ընկերություններից որոշակի ծառայություններ ստանալ: Առաջարկում եմ նախարարներին էլ վերանայել ծառայողական մեքենաների թիվը»,- ասել է նա: Կրթության ևւ գիտության նախարարը նշել է, որ պետք է փոխվարչապետն ուշադրություն դարձնի գործուղումների հարցին, քանի որ դրանք երբեմն տուրիստական շրջագայությունների են վերածվում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |