Զեյնալյան. «Սասնա ծռերին» ազատ արձակելու օրինական ճանապարհները կուսումնասիրվեն17 մայիսի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները: «Ես խնդիր եմ առաջադրել, որ ուսումնասիրեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդները», - լրագրողների հետ զրույցում ասել է Արտակ Զեյնալյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ քննարկվում են բոլոր հնարավոր ճանապարհները: «Բոլոր հնարավոր ճանապարհներն էլ քննարկում ենք, որպեսզի դա լինի արդար՝ հաշվի առնելով դատական անկախության բացարձակ սկզբունքը», - նշել է Արտակ Զեյնալյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է համաներման մասին փաստաթուղթ շրջանառության մեջ դնել, նախարարը պատասխանել է. «Ընդհանրապես, համաներման մասին միշտ է խոսվում, բոլորը, երբ ուզում, խոսում են դրա մասին, իսկ, ընդհանրապես, համաներման փաստաթուղթը, ճիշտ կլինի, որպեսզի, առհասարակ, լինի գաղտնի»: Նա ընդգծել է, որ այն չի կարող լինել հրապարակային։«Դրա վերաբերյալ որևէ մեկը չի կարող ինֆորմացիա տալ՝ արվում է, չի արվում», - ասել է նախարարը։ Մայիսի 15-ին Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է մեղադրյալների փաստաբանների միջնորդությունը խմբի 10 անդամների խափանման միջոցը փոխելու մասին, որին հաջորդեցին նրանց կողմնակիցների բողոքի ցույցերը: «Սասնա ծռերի» գործով մեղադրյալների կողմնակիցներն ու հարազատները փակել են Արշակունյաց պողոտայի մի հատվածը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |