«Բալասանյանը» Բալասանյանի դեմ «Բալասանյանի» նախագծին դեմ է քվեարկել![]() 17 մայիսի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի ավագանու «Բալասանյան» խմբակցությունը մայիսի 17-ին դեմ է քվեարկել իր իսկ կոմից ավագանու արտահերթ նիստի քննարկմանը ներկայացված նախագծին, որով առաջարկվում էր անվստահություն հայտնել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Փակ գաղտնի քվեարկությամբ, 18 դեմ արդյունքով առաջարկը մերժվել է: Այսպիսով, համաձայն գործող օրենսդրության, գործող քաղաքապետին առաջիկա մեկ տարվա ընթացքում անվստահություն հայտնելու առաջարկ չի կարող ներկայացվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նախաձեռնության տակ ստորագրել էին ավագանու 13 անդամ, որոնցից 10-ը «Բալասանյան», 2-ը «Բարգավաճ Հայաստան», 1-ը՝ «Հայկական վերածնունդ» խմբակցություններից: Լևոն Բարսեղյանը «Գալա» խմբակցության ճեպազրույցի ժամանակ նշեց, որ իրենք դիմելու են արտարադատության նախարարությանը՝ ավագանու այսօրվա նիստը «ոչ իրավաչափ» ճանաչելու պահանջով: Գյումրիում վերջին օրերին սկսեցին խոսել Սամվել Բալասանյանին պաշտոնանկ անելու հնարավորության մասին: ՕԵԿ (ՀՎԿ) կուսակցությունից Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, թե գործընթաց են սկսելու՝ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար: Սակայն «Բալասանյան» խմբակցությունը որոշեց առաջինն այդ քայլին դիմել՝ տապալելով անվստահության իրական գործընթացն ու գործող քաղաքապետին հնարավորություն տալով ևս մեկ տարի օրենսդրորեն անձեռնմխելի մնալ: Ավագանու ընդդիմադիր խմբակցություններից «Բարգավաճ Հայաստանը» բոյկոտել էր այսօրվա քննարկումը, մյուս երկու խմբակցություններն էլ՝ «Հայկական վերածնունդը» և «Գալան», նախաձեռնությունը «կրկես», «ծաղրուծանակ» որակեցին ու առաջարկեցին հանել այն օրակարգից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |