Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի եղբայրը՝ կասկածյալ Էրեբունու գործով![]() 17 մայիսի 2018 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի համայնքում ցուցարարներին ծեծի ենթարկած ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը, կասկածյալի կարգավիճակ ունի: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած ցուցարարների նկատմամբ: Մի քանի երիտասարդ դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից և մահակներով հարձակվել նրանց վրա: Նույն օրը պարզվել է, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը նախկին ոստիկանապետի անվտանգության պետի եղբայրն էր՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է: Ավելի վաղ, դեպքով մայիսի 4-ին ՀՀ ոստիկանությունը քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 (ծեծ) հոդվածով և գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Պարզվել էր, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |