ԶՈւ շարքային կազմի համար նոր որակյալ ներքնազգեստ կգնվի![]() 17 մայիսի 2018 - 18:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր ՀՀ ԶՈւ-ում ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողներին ներքնազգեստ և հիգիենայի այլ պարագաներ չուղարկել իրենց զավակներին, քանի որ դա պետության պարտականությունն է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |