Կոսովոյում բացվել է ԱՄՆ-ի դեսպանատունը 9 ապրիլի 2008 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Պրիշտինայում ԱՄՆ-ի ներկայացուցչությունը վերածվեց Կոսովոյում ԱՄՆ-ի դեսպանատան: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մըքքորմակը: Նրա խոսքերով, երեքշաբթի տեղի ունեցավ դեսպանատան հանդիսավոր բացումը մամուլի եւ Կոսովոյի կառավարության պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ամերիկյան դեսպանատան բացումը Պրիշտինայում ընդգծում է ԱՄՆ-ի ձգտումը կայուն երկկողմ հարաբերություններ հաստատել Կոսովոյի հետ»,-ասել է Մըքքորմակը, հաղորդում է Պետդեպարտամենտի մամլո ծառայությունը: Կոսովոն անկախություն հռչակելց Սերբիայից 2008թ. փետրվարի 17-ին: Ներկայումս Կոսովոյի անկախությունը ճանաչել են 36 պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները: Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իսպանիան, Հունաստանը դեմ են երկրամասի անկախության ճանաչմանը, համարելով դա միջազգային իրավունքի խախտում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |