Բագրատյան. Կամ տնտեսական ստերը կշարունակվեն, կամ Փաշինյանի կառավարությունն անկում կարձանագրի

Բագրատյան. Կամ տնտեսական ստերը կշարունակվեն, կամ Փաշինյանի կառավարությունն անկում կարձանագրի

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ԱՎԾ նախագահի պաշտոնում Ստեփան Մնացականյանի վերանշանակմանը՝ հավելելով, որ նոր իշխանություններն այդպես կարող են փոշիացնել վստահության պաշարը: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ի՞նչի համար։ Փաշինյանը նույնիսկ կատակել է վիճակագրական ստի առիթով (Մարկ Տվենի խոսքերն են)։ Բայց վերանշանակել է։ Նիկոլ Փաշինյանը և «Հայկական ժամանակը» մոտ 20 տարի քննադատում էին այդ մարդուն վիճակագրական ստերի համար։ Ավաղ… եթե այդպես է, ի՞նչ կարիք կար հեղափոխության։ Ստեփան Մնացականյանն ասել էր 7.5% աճի մասին։ Բա 7.5% աճ տված իշխանությանը վտարո՞ւմ են։ Հիմա ի՞նչ եք անելու։ Կամ տնտեսական ստերը շարունակվելու են, կամ էլ Փաշինյանի կառավարությունն անկում պետք է արձանագրի»,-ասվում է գրառման մեջ։

Նա գրել է նաև, որ նոր իշխանությունները պետք է հետևողական լինեն։ «Օրինակ, ասում էին, որ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ։ Հետո Նիկոլ Փաշինյանը գնաց մոտը և տեսավ մինչ այդ չտեսած փաստաթուղթը։ Կլինի այդ թուղթը տպենք, որ բոլորը տեսնեն։ Բացի այդ, Արմեն Սարգսյանը պետք է կոնկրետ հաշիվ տա, թե ե՞րբ և ո՞րտեղ է հարստացել»,-գրել է Բագրատյանը։

Նախկին վարչապետը գրել է նաև, որ նոր իշխանությունները խոսք են տվել բացահայտել մարտի 1-ը։ «Խնդիրը սա է. ո՞վ է կրակելու հրաման տվել։ Վաղն էլ ս՞ա ենք պարտակելու»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 17-ին Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի պաշտոնում: Նա կպաշտոնավարի 6 տարի:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է այդ կոմիտեի լիովին անկախ աշխատելաոճի կարևորությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---