Հայաստանում մեկնարկել է «Ռուսական կինոյի շաբաթը»![]() 18 մայիսի 2018 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է «Ռուսական ֆիլմերի շաբաթ» ծրագիրը, որը կշարունակվի մինչև մայիսի 20-ը: Միջոցառման ընթացքում Երևանում և Գյումրիում կցուցադրվեն ժամանակակից Ռուսաստանի կյանքը ներկայացնող, ինչպես նաև պատմական թեմաներով ռուսական տարբեր ժանրերի գեղարվեստական և վավերագրական նոր կինոնկարներ: Ֆիլմերը կներկայացնեն հեղինակները, կինոդիտումներից հետո տեղի կունենան քննարկումներ հանդիսատեսի հետ: Գառնիի պատմաճարտարապետական համալիրի տաճարին հարակից բաց հարթակում կցուցադրվի «Բոլշոյ» ֆիլմը: Այն կներկայացնեն ֆիլմի ռեժիսոր Վալերի Տոդորովսկին և գլխավոր դերակատար Աննա Իսաևան (դերասան, բալետի պարող): Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանության, ԵրևանումՌուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, «Շարմ Հոլդինգ»ընկերության, «Անդիրիանովա-Կինո» ընկերության, «ՌոսԳոսՍտրախ»ընկերության, «Մոսկվա» կինոթատրոնի, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի աջակցությամբ: Մուտքն ազատ է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |