Աճեմօղլու. Կոռումպացված համակարգն արմատախիլ անելը հեշտ չի լինի![]() 18 մայիսի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ապագայի վերաբերյալ բոլորը պետք է հույսեր ունենան, սակայն պետք է ընդունել, որ կոռումպացված համակարգը բնից արմատախիլ անելը հեշտ չի լինի: Կոստանդնուպոլսում հայկական «Ակոս» շաբաթաթերթի հետ զրույցում այս մասին հայտարարել է աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն՝ անդրադառնալով ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ հրավերին: «Հայաստանի տնտեսությունը կառուցված է կաշառակերության վրա, ինչից երկիրը շատ է տուժել: Հիմա թե սփյուռքում, և թե Հայաստանում այս դժվարությունները հաղթահարելու մեծ հույսեր են ծագել: Մենք ավելի մրցունակ և աշխույժ տնտեսության համար նախադրյալներ ստեղծելու կարիք ունենք, և դա կարող է անել միայն և միայն Հայաստանի ժողովուրդը», - նշել է Աճեմօղլուն: Անդրադառնալով Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մանրամասներին, տնտեսագետն ասել է, որ «չգիտի, թե որպես ոչ Հայաստանի բնակիչ որքանով կկարողանա ծառայել երկրին»: «Սակայն պատրաստակամություն հայտնեցի առաջին իսկ հարմար առիթով Հայաստան այցելել», - ասել է Աճեմօղլուն: Ավելի վաղ, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան էր հրավիրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Աճեմօղլուն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |