Փրկարարները գտել են Մեղրիի մոտակայքում կորած գերմանացիներին![]() 18 մայիսի 2018 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտակայքում օտարերկրյա քաղաքացիներ են կորել, տրամադրել են GPS համակարգով ստացված կոորդինատները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիները գտնվում են Նոր Առաջաձոր գյուղի մոտակա սարում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ժամը 20:23-ին որոնողական աշխատանքների արդյունքում Դավիթ Բեկի ջրամբարի մոտակա անտառում փրկարարները հայտնաբերել են ցեխակույտում արգելափակված Toyota 4Runner մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ալեքսանդր Բյուն, ծնված 1994 թ.), և ուղևորներին՝ Վելինա Փիչին (ծնված 1993 թ.), Վելինե Էքսշտայնին (ծնված 1991 թ.) և Մաքսիմիլա Օլիին (ծնված 1992 թ.): Օտարերկրացիները Գերմանիայի քաղաքացիներ են: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան և քաղաքացիներին ուղեկցել Կապան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |