Ֆուտբոլի ԱԱ օտարերկրյա հյուրերին Ռոստովում ցույց կտան Հայկական գերեզմանոցը![]() 18 մայիսի 2018 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին, որը 2018-ին անցնելու է Ռուսաստանում, Ռոստովի օտարերկրյա հյուրերի համար էքսկուրսիաներ կանցկացվեն Հայկական գերեզմանոցում, ուր բազում զբոսաշրջիկներ են այցելում: Այդ մասին հայտարարել է Ռոստովի թանգարաններից մեկի տնօրեն Գալինա Կուլիկովան: Հայկական գերեզմանոցը հնագույններից է Դոնի Ռոստովում, այն առաջացել է Դոնի Նախիջևանի հիմնադրման պահից: Գերեզմանոցի գլխավոր տեսարժան վայրը Սբ Կարապետ եկեղեցին է, որը միասնական հուշահամալիր է կազմում գերեզմանոցի հետ, որտեղ հուղարկավորված են հայ մշակույթի Նախիջևանի գործիչներից շատերը, հայտնում է Rostovgazeta.ru: «Մենք բազմաթիվ օտարերկրյա հյուրեր ենք սպասում, նաև այլ տարածաշրջանների բնակիչներին, նրանց համար հետիոտն էքսկուրսիա կկազմակերպվի Պուշկինի փողոցով, զբոսանքներ, կապված կինոյի պատմության հետ, ինչպես նաև հատուկ էքսկուրսիա Հայկական գերեզմանոց, որը հատուկ հետաքրքրություն է առաջացնում քաղաքի հյուրերի մոտ»,-պատմել է Կուլիկովան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |