Հայ տամպլիերներն աջակցում են «թավշյա» հեղափոխությանը![]() 18 մայիսի 2018 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի տաճարական ասպետների Հայաստանի Լևոն Մեծագործ թագավորի անվան Գերագույն Առաջնորդարանը (հայ տամպլիերներ) ողջունում է Հայաստանում «թավշյա» հեղափոխությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի ինքնիշխան ռազմական միաբանության մարշալ Ջոն Մակարյանը: «Միաբանությունը դրական է վերաբերվում «թավշյա» հեղափոխությանը: Մենք միաբանության անդամ լինելուց զատ նաև ՀՀ քաղաքացի ենք և, որպես քաղաքացի, պատրաստ ենք զորավիգ կանգնել այս նոր իշխանությանը», - ասաց Ջոն Մակարյանը: Նրա խոսքով, միաբանության առաքելությունը հայ ազգի ասպետական ոգու վերածնումն է, ինչը «համահունչ է նոր Հայաստանի նպատակներին»: «Մեր գաղափարախոսության հիմքում սերը, բարությունն ու ազնվությունն են, բնակաբար որքան ազատ է լինում մարդը կենցաղային խնդիրներից, այնքան հեշտ է նրա ասպետական ոգին բարձրանում», - ասաց Մակարյանը: Միաբանության նախաձեռությամբ Ազգային գրադարանում բացվել է Լևոն Բ-ին ու Կիլիկյան Հայաստանին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Լևոն Բ-ի լուսանկարը, նրա կնիքը, Հռոմի պապի հետ նամակագրության մի շարք պատճեններ: Ցուցադրությանը ներկայացված էին նաև Կիլիկյայի հայկական թագավորության բնակավայրերի, նյութական պատմաշակութային արժեքների լուսանկարները: Միջացառմանը ընթացքում ընթերցվել է միաբանության հռչակագիրը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |