Հերացի-Կորյուն խաչմերուկում ցուցարարների վրա հարձակման դեպքով քրգործ է հարուցվել![]() 18 մայիսի 2018 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկում Մասիսի քաղաքապետի եղբոր մասնակցությամբ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը վերացրել է միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրգործ է հարուցել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Ավելի վաղ, դատախազությունը մերժել էր միջադեպի առիթով քրգործ հարուցել՝ տուժածի բողոքի բացակայության հիմքով: Կառավարության մայիսի 17-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել միջադեպին համարժեք իրավական գնահատակ տալու ուղղությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |