Բիչախչյան. Քաղաքացիները կարող են միաժամանակյա գործողությունների համար դիմել անձնագրային

Բիչախչյան. Քաղաքացիները կարող են միաժամանակյա գործողությունների համար դիմել անձնագրային

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիները կարող են միաժամանակյա գործողությունների պահանջով դիմել անձնագրային ծառայության աշխատակիցներին: Այդ մասին իրազեկել է Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նա հայտնել է, որ եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալ արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով:

«Այսինքն, քաղաքացին ստիպված չի լինի մյուս գործողության համար դիմել անձնագիր ստանալուց հետո առանձին։ Եթե անձնագրային ծառայության աշխատակիցը կմերժի միաժամանակյա գործողություններ կատարելու պահանջը, դա կհամարվի իրավախախտում»,-ասվում է Բիչախչյանի գրառման մեջ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---