ԱԱԾ պետը հերքել է ԱՄՆ Դաշնային բյուրոյից ՀՀ՝ քննիչների ժամանման լուրը

ԱԱԾ պետը հերքել է ԱՄՆ Դաշնային բյուրոյից ՀՀ՝ քննիչների ժամանման լուրը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյից (FBI) Հայաստան քննիչների ժամանման լուրը, գրում է Aysor.am-ը։

«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած ՀԴԲ-ի աշխատակիցներ չկան։ Դա սուտ լուր է», - հայտարարել է Վանեցյանը։

Ավելի վաղ, մամուլում տեղեկություններ էին շրջանառվել այն մասին, որ ԱՄՆ-ում գործեր են հարուցվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանների դեմ. հետաքննիչները տեղեկություններ են հավաքում ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում՝ հարցաքննելով նրանց գործունեության հետևանքով տուժած գործարարներին:

Ըստ նույն լուրերի, ՀԴԲ քննիչների ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---