Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականի մասին

PanARMENIAN.Net - Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ 2008 թվականի ապրիլի 9-ին ՀՀ Նախագահը ստանձնել է իր պաշտոնը, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին: ՀՀ կառավարության անդամներին հանձնարարվել է շարունակել պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:
 Ուշագրավ
---