Վենեսուելայի նախագահ Մադուրոն վերընտրվել է, ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները21 մայիսի 2018 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերընտրվել է երկրի ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել է երկրի Ազգային ընտրական հանձնաժողովը: Քվեարկությունն անցել է ընդդիմության բոյկոտի և զանգվածային խախտումների մասին հաղորդագրությունների ֆոնի վրա: Ընդհանուր առմամբ Մադուրոն ստացել է ավելի քան 5,8 մլն քվե՝ մոտ 68%-ը: Նրա հիմնական մրցակիցն էր ընդդիմադիր Անրի Ֆալկոնը, որը հավաքել է 1,8 ձայն, գրում է BBC-ին: «Մենք օրինական չենք ճանաչում այս ընտրական գործընթացը: Վենեսուելայում պետք է նոր ընտրություններ անցկացվեն»,-ասել է Ֆալկոնը: Քվեարկությունը պետք է կայանար 2018-ի դեկտեմբերին, սակայն Ազգային սահմանադիր ժողովը, որտեղ հիմնականում Մադուրոյի կողմնակիցներն են, տեղափոխեց ընտրությունների օրը: «Ժողովրդավարական միասնության դաշինք» ընդդիմադիր կոալիցիան, որը վերահսկում է Վենեսուելայի խորհրդարանը, այժմ պառակտված է, այնտեղ համարում են, որ ընտրությունները տեղափոխվել են տարաձայնություններից օգտվելու նպատակով: Ընդդիմության բոյկոտի պատճառներից մեկը 2017թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն են, երբ Մադուրոյի կուսակցությունը հաղթեց 23 նահանգից 17-ում: Նրա հակառակորդները խոսեցին խաբեության մասին: Ֆալկոնը, որը չնայած ընդդիմության բոյկոտին, որոշեց մասնակցել ընտրություններին, հայտարարել էր, որ միայն այդպես կարելի է ստիպել Մադուրոյին հեռանալ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |