Մեսսին 5-րդ անգամ նվաճել է «Ոսկե մարզակոշիկը»՝ համաշխարհային ռեկորդ սահմանելով21 մայիսի 2018 - 16:34 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նվաճել է 2017/18 խաղաշրջանի «Ոսկե մարզակոշիկը»՝ համաշխարհային ռեկորդ սահմանելով ֆուտբոլի պատմության մեջ: Սա նրա 5-րդ «Ոսկե մարզակոշիկն» է: Պարգևների քանակով երկրորդ տեղում իսպանական «Ռեալի» հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է 4 մրցանակով, գրում է BBC-ին: «Ոսկե մարզակոշիկը» շնորհվում է Եվրոպայի ազգային առաջնությունների յուրաքանչյուր խաղաշրջանի ավարտին բոլոր ազգային թիմերի լավագույն հարձակվողին: Մեսսին ընթացիկ խաղաշրջանում 68 միավոր է վաստակել՝ 34 գոլի հեղինակ դառնալով: Նա ընդամենը 4 միավորով է առաջ անցել բրիտանական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամմեդ Սալլահից (32 գոլ, 64 միավոր), 3-րդ տեղում Հարրի Քեյնն է (30 գոլ, 60 միավոր): 30-ամյա Մեսսին իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում և թիմի հետ 4 անգամ հաղթել է ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |