Պաշտոնապես հայտարարվել է, որ Մոսկվայի «Արարատը» Հայաստան է տեղափոխվում21 մայիսի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան «Արարատ» ֆուտբոլի ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ակումբը տեղափոխվում է Հայաստան՝ սեփականատերերն այնտեղ են զարգացնելու նախագիծը: Այդ մասին Գալստյանը հայտարարել է «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում: «Այո, մենք զարգացնելու ենք նախագիծը Երևանում, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի բազայի վրա: Որոշումն ընդունված է, 100 տոկոսով: ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում «Արարատը» հանդես չի գալու»,-ասել է Գալստյանը: Նա նշել է, որ ակումբը կկոչվի կամ «Արարատ-Մոսկվա», կամ «Արարատ-Հայաստան»: Դա մի փոքր ավելի ուշ կորոշվի: Խոսելով ակումբի ֆուտբոլիստների ճակատագրի մասին՝ Պողոսյանն ասել է. «Մենք կցանկանայինք տղաներից մի քանիսին մեզ հետ տանել, բայց նրանք մտադիր են կարիերան Ռուսաստանում շարունակել: Նոր ակումբներ կգտնեն: Կարծում եմ, նրանք խնդիրներ չեն ունենա աշխատանքի տեղավորվելու առումով: Թիմը վստահ առաջին տեղը գրավեց երկրորդ դիվիզիոնի գոտիների մրցաշարում»: «Արարատի» փոխարեն ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես կգա «Լուչ-Էներգիան»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |