Բելառուսում բացվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին![]() 21 մայիսի 2018 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Բելառուսի Վիտեբսկի մարզի Գորոդոկ քաղաքում կայացել է մարշալՀովհաննես Բաղրամյանիհուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը: Արձանը կանգնեցվել է «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Խեչոյանի, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչ-բարերարների նախաձեռնությամբ և Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Վիտեբսկի մարզի պատգամավորների խորհրդի նախագահ Վլադիմիր Տերենտևը, մարշալ Հ.Բաղրամյանի թոռ՝ Իվան Բաղրամյանը, Վիտեբսկի մարզային և Գորոդոկի շրջանային վարչակազմի ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, Բելառուսի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և զինվորականներ, մտավորականներ ու վետերաններ, հայ համայնքի ղեկավարներ և բազմաթիվ ներկայացուցիչներ: Մարշալ Բաղրամյանի կիսանդրին նախագծել է հայտնի ճարտարապետ, Բելառուսի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովը, իսկ պատրաստել՝ Բելառուսում հայտնի հայ քանդակագործ և նկարիչ Սպարտակ Հարությունյանը: Իր ելույթում դեսպան Եսայանը, նշելով հայ ազգի ակնառու ավանդը Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակի գործում, շնորհակալություն է հայտնել բելառուս ժողովրդին՝ Բելառուսի զգալի մասն ազատագրած մարշալ Հովհաննես Բաղրամյանի, ինչպես նաև ընդհանուր հաղթանակի հիշողությունը վառ պահելու համար: Հայաստանի դեսպանը դեսպանության անունից շնորհակալական խոսք է հղել նաև հուշարձանի ստեղծման, տեղադրման, միջոցառման կազմակերպման բոլոր հեղինակներին ու մասնակիցներին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: ՀՀ դեսպանը բելառուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ բելառուսական հողում մարշալ Բաղրամյանի հուշարձանի բացումն առանձնահատուկ իմաստ և նշանակություն ունի՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի փառքը հավերժացնելու և հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Բացմանը հաջորդել է Բելառուսի հայկական պարային համույթների, երաժշտական խմբերի և երգիչների համերգը: Հովհաննես Բաղրամյանը Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար է, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ 1915-ին Բաղրամյանը կամավոր ընդգրկվել է Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան կայսրության դեմ։ Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918-ի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին։ 1941-ի հունիսին նշանակվել է ԽՍՀՄ բանակի շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում: 1942-ին առաջ է քաշվել 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարել է Օրյոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943-ին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944-ի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։ 1945-ի սկզբին նրա բանակը մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։ 1955-ին նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության մարշալի կոչում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |