Վիգեն Սարգսյանն ու Արմեն Գրիգորյանը հեռակա բանավիճել են «Ազգ-բանակ» ծրագրի շուրջ21 մայիսի 2018 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննադատել է «Ազգ-բանակ» հայեցակարգը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նա մասնավորապես ասել է.«Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Վստահ եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առավոտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել»,- ասել է Արմեն Գրիգորյանը տված հարցազրույցում: «Նախկին իշխանություններն ասում էին, թե դուք այս հայրենիքը չեք սիրում, դրա համար կոռուպցիա կա, դրա համար համակարգը վատ է աշխատում, մենք եկել ենք ձեզ սովորեցնենք, որ հայրենիք սիրեք: Իսկ իրականում խնդիրն իրենց մեջ էր, իրենք էին կոռումպացված, և այդ կոռումպացվածությունը թաքցնելու համար առաջարկել էին ազգ-բանակը»,- ասել է Արմեն Գրիգորյանը: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Ազգ-բանակ» հայեցակարգի հեղինակ Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի ելույթին՝ ասել է, որ կարծիք արտահայտող հանրային պաշտոնյան պարտավոր է շատ հստակ պատկերացնել, թե ինչի մասին է խոսում: «Այն, ինչ ներկայացվում է որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակին» վերաբերող որևէ փաստաթղթում, ելույթում և դրա շրջանակներում ներդրված որևէ ծրագրում չես կարողանա մատնանշել: Հարցազրույցից բխում էր, որ հայեցակարգի առանցքը հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելն է, քանի որ, ըստ քեզ, եկել ենք այն մոտեցումից, որ մեր հասարակությունը հայրենիք չի սիրում: Այնինչ, իրողությունն այլ է: «Ազգ-բանակի» հիմքում հետևյալն է` երբ բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, և, հետևաբար, դրան հատկացվող հանրային ռեսուրսներն անհամաչափ մեծ` պետությունը պարտավոր է այդ լրացուցիչ բեռը դարձնել շարժիչ ուժ` հասարակությանը վերադարձնելով ամենատարբեր ոլորտներում` ռազմական գիտությունից և արդյունաբերությունից մինչև կրթական համակարգ և բուժսպասարկում: Բանակը պետք է ավելի թափանցիկ գործի` արձագանքելով հանրության յուրաքանչյուր հարցին և մտահոգությանը: Որպես տնտեսության սուբյեկտ բանակը պետք է նշաձող սահմանի և տնտեսական մրցակցության, և կոռուպցիայի դեմ պայքարի, և արդյունավետության բարձրացման ոլորտում: «Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը` հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Այդ թվում` ակտիվ պահեստազորի ներդրման, ժամկետային և պայմանագրային ծառայությունը համադրելու, զինծառայողների համար սոցպաշտպանության ավելի գործնական մեխանիզմներ ներդնելու միջոցով»,-գրել է Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում: Նախկին նախարարը խորհուրդ է տվել նորանշանակ պաշտոնյային, անկախ բեռի ծանրությունից և պատասխանատվության ծավալից, չփորձել միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արած աշխատանքը: «Արա քո գործն, արա այն ավելի լավ, ավելի արդյունավետ, և հասարակությունն անպայման կգնահատի: Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը բոլորիս սրբազան առաքելությունն է: Տրոհելով այն յուրայինների և օտարների, դու փորձում ես հարվածել Հայոց բանակի կերտման և Արցախյան հաղթանակների ակունքներում կանգնած ուժին, ինչը, գուցե, հարիր է քաղաքական այս կամ այն թևի ներկայացուցչին, բայց ոչ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ժամանակն է վեր կանգնել դրանից, և պետական մտածելակերպ ստանձնել: Իրողություններ են փոխվել նաև քո համար»,-ասվում է Վիգեն Սարգսյանի գրառման մեջ: Արմեն Գրիգորյանը նախկինում եղել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության փորձագետ, մասնակցել է ընտրություններում դիտորդական առաքելություններին: Նա նաև «Մերժիր Սերժին» նախաձեռնության առաջնորդներից էր: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |