ՀՀ վարչապետ. Արագաչափերի տուգանքները պետք է համաներենք![]() 22 մայիսի 2018 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն արագաչափ սարքերի և տեսախցիկների արձանագրած խախտումների դիմաց տուգանքների համաներում պետք է անի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը կառավարության մայիսի 17-ի նիստում առաջարկել էր դիտարկել արագաչափերի և տեսախցիկների գործունության ժամանակավոր կասեցման հնարավորությունը: «Ես առաջարկել եմ դիտարկել այդ հնարավորությունը, այն կդիտարկվի նաև վերջին մեկ շաբաթում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ, և եթե տեսնենք, որ այդ վիճակագրությունը վատթարացման միտումներ է դրսևորել, ապա կանենք եզրակացություններ», - ասել է Փաշինյանը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետը հանձնարարել էր ՀՀ ոստիկանապետին և արդարադատության նախարարին՝ մեխանիզմներ մշակել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու ուղղությամբ: «Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը»- կառավարության նիստում ասել էր նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |