Երևանը՝ ամառային հանգստի համար ռուսաստանցի զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրած քաղաքների 5-յակում![]() 22 մայիսի 2018 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Tvil.ru զբոսաշրջային ծառայությունը պարզել է, թե ԱՊՀ որ քաղաքներն են առավել պահանջված ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամառային ամիսներին: Վարկանիշը կազմվել է 2018-ի հունիսի 1-ից օգոստոսի 31-ը կացարանների հարցումների և ամրագրումների տվյալների վերլուծության հիման վրա: Երևանն այս ամառ առաջատարների թվում է ԱՊՀ-ում էքսկուրսիոն և մշակութային հանգստի համար: Առաջին 5-յակում են ընդգրկվել Աստանան, Մինսկը, Ալմաթին, Բաքուն և Երևանը: Ըստ Tvil.ru-ի, զբոսաշրջիկներն ամրագրում են ամառային ուղևորությունները դեպի Երևան միջինը 4,5 օրով: Ըստ հարցման արդյունքների, Երևանը գրավում է զբոսաշրջիկներին ճարտարապետությամբ և ուտեստներով, էքսկուրսիաներով և թանգարաններով: Tvil.ru-ն հանգստի և ուղևորությունների համար հյուրանոցների, բնակարանների և տների առցանց ամրագրման ռուսական առաջատար կայք է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |