Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն հոլովակը հետաքրքրել է Կաննի կինեմատոգրաֆիստներին (վիդեո) 22 մայիսի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար: Հայեր» սոցիալական հոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ներկայացվել է Կաննի 71-րդ կինոփառատոնում, որն աշխատանքն ավարտեց մայիսի 20-ին: Հոլովակը ցուցադրվել է CANNES SHORT FILM CORNER արտամրցութային ծրագրում՝ Palais de festival դահլիճում, իսկ ավելի ուշ՝ Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում և մեծ հետաքրքրություն է առաջացրել կինեմատոգրաֆիստների շրջանում, հայտնում է AnalitikaUA.net-ը: Հանդիպումների արդյունքում ռեժիսորներ Անդրանիկ Բերբերյանի և Անդրեյ Լիդագովսկու աշխատանքը կցուցադրվի նաև հեղինակավոր Պեկինի միջազգային փառատոնում: Հոլովակը բարձր են գնահատել նաև միջազգային ԶԼՄ-ները, մասնավորապես՝ Իրանի, Ֆրանսիայի և Իտալիայի: Ուկրաինայի Գոսկինոյի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում քննարկվել են կազմակերպության և Ուկրաինայի հայերի միության հետագա համագործակցության հեռանկարները: «Ուկրաինայի հայերի միության» կողմից ստեղծված «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար: Հայեր» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անիմացիոն ֆիլմը Global India միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակն է ստացել:Ֆիլմը նախկինում մասնակցել է միջազգային այլ կինոփառատոների ևս: Այն երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |