Բալայան. Արցախն ավելի շատ պետք է ներգրավվի բանակցություններում՝ իրողություններ են փոխվել22 մայիսի 2018 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսը շարունակում է մնալ նույնը, դրա վերաբերյալ կա կոնսենսուս նաև հանրության մեջ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. «Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցությունը, դա տարիներ շարունակ ասել ենք ու շարունակում ենք ասել, պարզապես այժմ իրողություններ են փոխվել և այդ մասին թե՚ վարչապետը, թե՚ այլ ձևաչափերով խոսվել է, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում», - ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը: Բալայանը հավելել է նաև, որ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ այսուհետ արտաքին գործերի նախարարությունում պարբերաբար ճեպազրույցներ են լինելու ԶԼՄ-ների համար` տեղեկացնելու Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին: «Սա որպես լրացուցիչ գործիք ենք ներդնում: Այսօր ներկայացնելու ենք մեր առաջիկա այցելությունները` Հայաստան ու Հայաստանից դուրս», - ասել է Տիգրան Բալայանը: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, իր հերթին ասել է, որ Արցախի` ղարաբաղյան հակամարտության բանակցություններում բանակցային մաս դառնալու մասին նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են խոսել: «Այնպես որ դա ակնհայտ էր, նույնիսկ համանախագահների համար», - ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը: Փոխարտգործնախարարի խոսքով` եթե կազանյան հանդիպումը բարեհաջող ավարտվեր, ապա այդ փաստաթղթին Արցախը ևս հավանություն պետք է տար, և երեք երկրները միասին աշխատեին խաղաղության պայմանագրի վրա: «Ինձ զարմացնում է այս իրարանցումը: Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, ավելին, քանի որ սեղանին դրված հարցերի մեծամասնությունը վերաբերում է հենց Արցախին, ապա առանց իր մասնակցության առաջընթաց անհնարին է», - հավելել է Քոչարյանը: Փոխնախարարը ընդգծել է, որ եթե այժմ Արցախը չի մասնակցում բանակցություններին, ապա դա պայմանավորված է զուտ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմամբ: «Մյուս կողմից համանախագահները լավ գիտեն, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն և այն պահից, երբ հնարավորություն լինի առաջընթաց գրանցել, այդ պահից Արցախը կմասնակցի: Այլ ձևակերպմամբ` Արցախի մասնակցել-չմասնակցելը լակմուսային թղթի պես ցույց է տալիս՝ արդյոք Ադրբեջանը իրոք ձգտում է առաջընթացի բանակցային գործընթացում, թե օգտագործում է ամբողջ գործընթացը՝ իր ապակառուցողական քաղաքականությունը շարունակելու համար», - հայտարարել է Քոչարյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |