ՀՀ կժամանեն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը22 մայիսի 2018 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Գալիք շաբաթ Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Մայիսի 27-28-ին Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը», - ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է, որ մայիսի 28-ի տոնական միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ Հայաստան կայցելեն նաև հարյուրավոր հյուրեր Սփյուռքից: 2018-ի մայիսի 28-ին նշվելու է Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:Հայաստանում, Արցախում և սփյուռքում 2018-ի ընթացքում սպասվում են բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ, իսկ Մայիսի 28-ին մեծ տոնակատարություն կլինի Սարդարապատում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է |