Վախթանգ Միրումյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից![]() 22 մայիսի 2018 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Վախթանգ Միրումյանն ազատվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետը՝ Վախթանգ Միրումյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - նշվում է որոշման մեջ: Ավելի վաղ, Վարդան Հարությունյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինելու է եկել ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |