Մարուքյան. Քաղաքական վիճակից ելնելով՝ կարող ենք քննարկել համաներման հարցը![]() 22 մայիսի 2018 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրն այսօր էլ առկա է: Այս մասին ԱԺ-ում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նկատել է, որ երկար են սպասել քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմանը, որով պետք է լուծվեր քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը: «Այժմ պետք է արագ աշխատենք ու ընդունենք Քրեական դատավարության օրենսգիրքը, որով միայն կալանքը խափանման միջոց չի կիրառվի, կլինեն այլընտրանքներ: Հիմա, քաղաքական վիճակից ելնելով, մենք կարող ենք ուսումնասիրություն կատարել և քննարկել համաներման հարց: Քրեակատարողական հիմնարկներն այս պահին էլ ծանրաբեռնված են: Մինչև ՀՀ-ում դատարանները կսկսեն արդար աշխատել, լինելով նախկին իներցիայից դուրս, մենք գոնե կարող ենք համաներում առաջարկել»,- ասել է Մարուքյանը: Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասել է, որ 2017 թվականի փոփոխությունների արդյունքում պայմանական վաղաժամկետ ազատվածների թիվը կրկնապատկվել է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |