Սևծովյան առևտրի և զարգացման բանկը $15 մլն կտրամադրի Ամերիաբանկին ՀՀ-ում ՓՄՁ վարկավորմանը22 մայիսի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Սևծովյան առևտրի և զարգացման բանկն ու Ամերիաբանկը կնքել են 15 մլն դոլարի վարկային պայմանագիր, 5 տարի ժամկետով: Պայմանագրի նպատակն է Հայաստանում զարգացնել փոքր և միջին բիզնեսը, որը երկրի տնտեսության առանցքն է կազմում: ՓՄՁ հատվածին ուղղված աջակցությունը երկու բանկերի համար էլ միասնական նպատակ և առաջնահերթ խնդիր է հանդիսանում: Տրամադրվող վարկային միջոցներն Ամերիաբանկին թույլ կտան Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկել պահանջվող երկարաժամկետ ֆինանսավորումը, որը կենսականորեն անհրաժեշտ է վերջիններիս աճն ու մրցունակությունն ապահովելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար: «Ամերիաբանկի համար մեծ պատիվ է շարունակել արժեքավոր համագործությունը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ: Կնքվող պայմանագիրն Ամերիաբանկին թույլ կտա ամրապնդել իր դիրքերը ՓՄՁ վարկավորման շուկայում և ավելի մեծ ներդրում ունենալ երկրի տնտեսությանզարգացման գործում»,- նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Սա Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Ամերիաբանկին ՓՄՁ ֆինանսավորման նպատակով տրամադրվող թվով երկրորդ վարկային գործիքն է: Մենք ուրախ ենք շարունակել համագործակցությունը շուկայի առաջատարի հետ և իրականացնել Հայաստանի համար մշակված մեր ռազմավարական ծրագրերը՝ հնարավորություն տալով բանկին զարգացնել երկրի տնտեսությունը և հատկապես ՓՄՁ ոլորտը»,-նշել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի բանկային գործառնությունների գծով փոխնախագահ Իգոր Լեշուկովը: Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա): Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղքում: Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը` գլխավորապես մասնավոր և պետական հատվածի ֆինանսավորման (վարկեր, վարկային գծեր, բաժնեմասնակցության ձեռքբերում, երաշխավորության տրամադրում, առևտրի ֆինանսավորում) միջոցով: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3.45մլրդ եվրո: Բանկը «Ստանդարտ ընդ Փուրզ» վարկանշային կազմակերպության կողմից ստացել է երկարաժամկետ A և «Մուդիզ» վարկանշային կազմակերպության կողմից՝ A2 վարկանիշը: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |