Ռուս զինծառայողները կմասնակցեն Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի շքերթին![]() 22 մայիսի 2018 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ռուս զինծառայողները կմասնակցեն Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված շքերթին, որն առաջին անգամ է անցկացվելու: Այդ մասին լրագրողներին է հայտնել է ՌԴ Հարավային զինշրջանի մամուլի խոսնակ Վադիմ Աստաֆևը. հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նշել է, որ մայիսի 22-ին ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են շքերթի համատեղ փորձին: Շքերթն անցկացվելու է Սարդարապատի հուշահամալիրում: Աստաֆևը հայտնել է նաև, որ շքերթի գլխավոր փորձն անցկացվելու է մայիսի 26-ին, ամրակցված զենքով: Առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված շքերթին կմասնացկի ռուսական ռազմակայանի ավելի քան 100 զինծառայող:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |