ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ. Թանդիլյանի առաջարկը ոչ արդյունավետ ծախս կլինի22 մայիսի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի՝ 2-րդ երեխայի ծննդյան նպաստի գումարը եռապատկելու առաջարկը ոչ արդյունավետ ծախս կլինի: Նման կարծիք է հայտնելՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում: Նախարար Թանդիլյանը հայտարարել էր, որ նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանելով 150.000 դրամ: «Սա ոչ արդյունավետ ծախս կլինի։ Երկար տարիներ աշխատում էինք, որպեսզի հասնեինք այն բանին, որ քաղաքականությունը զերծ մնար ծնելիության խթանումը ֆինասական միջոցներով (հատկապես, երբ այդ ֆինանսական խթանը չնչին է) իրականացնելուց։ Փոխարենը, պետք է ստեղծել համակարգ և պայմաններ, այդ թվում և այս ռեսուրսները օգտագործելով, որը կերաշխավորի որպիսի հաջորդ երեխա ունենալը ընտանիքների համար չդիտարկվի որպես բարեկեցության ռիսկ»։ ՄԱԿ ներկայացուցիչը հավելել է նաև, որ քաղաքականության հիմնական մոտեցումները մշակվել և երկու տարի առաջ ներկայացվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Օրինակներից մեկը կարող է լինել նախադպրոցական երեխաների որակյալ խնամքի ծառայություններ ապահովելը, որի բացակայությունը հանդիսանում է երկրորդ փաստարկը հաջորդ երեխա չունենալու համար։ «Վերջ ի վերջո այդ 100.000 դրամը չէ, որ պետք է վերք բուժի, ընդամենը մեկ ամսվա տակդիրների փոխարեն, հնարավոր կլինի երեք ամսվա համար տակդիր գնել»,-գրել է նա: Ըստ գործող կարգի, ընտանեկան դրամագլխի գումարը կարելի է տնօրինել նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի պարբերաբար փոխանցելու միջոցով, բայց ոչ ավելի, քան ամսական 25.000 դրամ։ Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում: 3-րդ և 4-րդ երեխաների ծնվելուց հետո պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ը անմիջապես վճարվող գումարն է, մյուս 500 000 դրամը, որպես ընտանեկան դրամագլուխ, փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին: 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը որպես ընտանեկան դրամագլուխ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքy Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը |