Աղասի Կիրակոսյանը ՀՀ փոխոստիկանպետ է նշանակվել![]() 22 մայիսի 2018 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աղասի Կիրակոսյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի 2-րդ եւ 10-րդ մասերի. Աղասի Կիրակոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասվում է նախագահի հրամանագրում: Աղասի Կիրակոսյանը մինչև այս զբաղեցրել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի պաշտոնը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |