Մայիսի 26-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ հայերը քոչարի կպարեն

Մայիսի 26-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ հայերը քոչարի կպարեն

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտ մոսկվաբնակ հայերը կմասնակցեն «Արի՝ պարի քոչարի» ֆլեշմոբին: «Վարդանանք» պարային համույթը քոչարի կպարի Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի պատվին, գրում է «Նացիոնալնի ակցենտը»:

Ֆլեշմոբը սկիզբ է առել ֆրանսիական Գրենոբլից: Այդ քաղաքի հայ համայնքը կոչ է արել ամբողջ աշխարհի հայերին քոչարի պարել նույն օրը, տեսանկարահանել դա և հրապարակել համացանցում #Aripariqochari հեշթեգով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---