«Այբ» հիմնադրամի արձագանքը նախարարին. «Այբ» դպրոցը երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել22 մայիսի 2018 - 19:06 AMT PanARMENIAN.Net - «Այբ» կրթական հիմնադրամը արձագանքել է մայիսի 20-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որում անդրադարձ կար պետության կողմից ֆինանսավորվող որոշ կրթական ծրագրերի: «Էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների», - մասնավորապես ասել էր նախարարը: Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարի հայտարարությունն արված է անբավարար կամ սխալ տեղեկատվության հետևանքով։ «Եթե ակնարկում եք «Այբ» դպրոցին, ապա այն որևէ ձևաչափով երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրամի կարգավիճակով։ «Այբ» դպրոցը կառուցվել է բացառապես հարյուրավոր բարերարների միջոցներով, իր գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքում է բարերարների և ծնողների մասնակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կառավարության 2014 թ. հունիսի 12-ի որոշմամբ՝ «Այբ»-ի մրցունակ կրթական ծրագիրը հանրակրթական այլ դպրոցներում ներդնելու համար պետք է ստեղծվեր առանձին «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ, սակայն ««Այբ»-ից անկախ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ծախսերի նվազեցման նպատակով, կառավարության մեկ այլ՝ հոկտեմբերի 16-ի որոշմամբ՝ ծրագրի իրականացումը հանձնվեց «Այբ» կրթական հիմնադրամին»: «Այս պահին ևս մեկ անգամ հայտնում ենք պատրաստակամություն՝ քննարկելու մեր ստեղծած արդյունքը համապատասխան մարմնին փոխանցելու հնարավորությունը։ Մենք հասկանում ենք, որ շատ դժվար է հավատալ, որ նման կոռումպացված միջավայրում կարող են լինել անհատներ և կառույցներ, որոնք գործում են ազնիվ, բաց և գաղափարին հավատարիմ մնալով։ Սակայն «Այբ»-ը՝ իր գործունեությամբ և գոյությամբ, այս մոտեցումների ապացույցն է», - ասվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |