Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը՝ Երևանի ավագանիում մնալու համար![]() 22 մայիսի 2018 - 21:24 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորական մանդատ ստացած Ալեն Սիմոնյանը մանդատըվայր դնելու դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ արել է դա Երևանի ավագանիում մնալու համար, քանի որ կանգնած էր ընտրության առջև՝ մնալ ավագանու կազմում, թե դառնալ պատգամավոր: «Դիմում եմ ներկայացրել ԱԺ ղեկավարությանն իմ լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Օրենքով սահմանված կարգով, երբ ավագանու անդամ լինելով ընտրվում է ԱԺ, հնարավորություն ունի 7 օրում ուղղել այդ իրավիճակն ու ընտրել այդ մանդատներից մեկը»,- նշել է Սիմոնյանը: Սիմոնյանի խոսքով՝ իր որոշման մասին նաև գրավոր տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Արել եմ դա հանուն Երևանի, հանուն այն աղավաղված շենքերի, որոնք ունենք, հանուն անօրինական սեփականաշնորհված մանկապարտեզների, հատված ծառերի, հանուն մաքուր ու սիրուն Երևանի, որը բոլորս շատ ենք սիրում», - նշել է նա: Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ԿԸՀ որոշմամբ ԱԺ պատգամավորի մանդատ էր ստացել՝ ԵԼՔ խմբակցությունում փոխարինելով ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |