Շարմազանով. Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցությունում իր թիկունքում կանգնած եմ23 մայիսի 2018 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում ես «իր թիկունքում կանգնած եմ»: Panorama.am-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է նաև, որ ՀՀԿ-ն պատրաստ է Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ ծավալել: «Կարծում եմ՝ կլսենք և կանենք առաջարկություններ: Կլինեն շատ լուրջ քննարկումներ, դրանից հետո մենք կգանք մեր վերջնական որոշմանը: Ես մնում եմ իմ կարծիքին, որ համամասնական տարածքային ցուցակներն ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակները: Իմ խորին համոզմունքն այն է եղել, որ այպես կոչված ռեյտինգային համակարգը խոչընդոտ չի եղել»,- ասել է նա: Անդրադառնալով ԱԱԾ պետի՝ աղմկահարույց բացահայտումների վերաբերյալ խոստումին, ԱԺ փոխնախագահը նկատել է, որ անձամբ իր մասով մտահագություններ չունի: «Որևէ ապօրինության, կոռուպցիոն սխեմաների մեջ չեմ եղել ու չկամ: Բիզնեսն ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24-ժամյա ռեժիմով զբաղվել եմ քաղաքականությամբ: Ցավոք սրտի, թե բարեբախտաբար՝ բիզնես չունեմ: Ինձ համար արտոնյալներ կամ ոչ արտոնյալներ չկան, կան օրինավոր կամ օրենքը խախտող քաղաքացիներ»,- ասել է հանրապետական պաշտոնյան: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գործող կառավարության համար առաջնահերթություն են: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |