Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում են ԵԽԽՎ համազեկուցողները![]() 24 մայիսի 2018 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում են գտնվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա)՝ նրանք ժամանել են մայիսի 23-ին, այցը կտևի մինչև մայիսի 25-ը: ԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ են Հայաստանում, հայտնում է ԵԽԽՎ կայքը: Համազեկուցողներին հիմնականում հետաքրքրում են Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, նոր կառավարության առաջնահերթությունները, ինչպես նաև քննարկումները բարեփոխումների վերաբերյալ: ԵԽԽՎ ներկայացուցիչները հանդիպելու են ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ։ Հանդիպումներ կլինեն նաև ԱԺ խորհրդարանական խմբերի, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների, դատական իշխանությունների, ՄԻՊ-ի, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |