Վարչապետը պահանջում է դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները![]() 23 մայիսի 2018 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու և առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու կոչին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու և լուծելու համար: Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: Փաշինյանը խնդրում է, հորդորում և պահանջում է դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետևաբար՝ ընդդեմ ժողովրդի: «Կոչ եմ անում մեր աջակիցներին այս ուղերձը տարածել: Նաև համանման գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, պարզաբանել, որ գործողությունների շարունակությունը կարող է մեկնաբանվել որպես սաբոտաժ և կարժանանա ժողովրդի գնահատականին: Իհարկե այս խոսակցությունը պետք է ունենալ սիրո և համերաշխության մթնոլորտում»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |