Շարմազանով. Վարչապետը չի կարող միջամտել ՏԻՄ աշխատանքին23 մայիսի 2018 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Հանրապետական կուսակցությունում Տարոն Մարգարյանի հրաժարական տալու մասին հարց չի քննարկվում: «Ինձ համար առնվազն անակնկալ է, երբ վարչապետ Փաշինյանը Բաղրամյան 26-ից հայտարարում է, թե չի միջամտելու դատական համակարգի գործունեությանը, բայց միջամտում է կամ օրենսդիրի կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը: Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը ընտրակաշառքներով է ընտրվել որպես Երևանի քաղաքապետ, Շարմազանովն արձագանքել է. «Ես էլ կարող եմ շատ բան ասել, շատերի մասին: Եթե կան փաստեր, թող փաստեր ներկայացնեն»: ԱԺ փոխնախագահը նկատել է, որ Տարոն Մարգարյանը «բավականին հաջող քաղաքապետ է և մեծ ժողովրդականություն է վայելում»: Դեռևս ապրիլի 25-ին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարություն էր տարածել, որտեղ պահանջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրա հրաժարականի պահանջով ցույցեր են տեղի ունեցել քաղաքապետարանի մոտ, որտեղ, սակայն, հավաքվել են նաև գործող քաղաքապետի կողմնակիցները: Ինքը Մարգարյանը հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրութուն չունի: Իսկ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնի, ինքը կմտածի այդ պաշտոնում առաջադրվելու մասին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |