«Վեոլիա Ջուրը» տուգանվել է 5 մլն դրամով![]() 23 մայիսի 2018 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը կտուգանվի 5 մլն դրամով։ Ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018-ի մայիսի 23-ի նիստում: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է տուգանել ընկերությանը՝ մի շարք բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ապահավաքակցման և ստուգաչափման գործընթացը հանձնաժողովի 2016-ի նոյեմբերի 30-ի որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների պահանջների խախտմամբ իրականացնելու համար։ Միևնույն ժամանակ ընկերությանը հանձնարարվել է երկամսյա ժամկետում Ճշգրտել Կանոնների խախտմամբ իրականացված վերահաշվարկները և վերադարձնել բաժանորդներից գանձված չհիմնավորված գումարները։ Ինչպես հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նույն ժամկետում ընկերությունը պարտավոր է ուսումնասիրել և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման բոլոր դեպքերի համար բաժանորդներին վճարել համապատասխան տուժանքներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |