Փաշինյանը՝ Սեֆիլյանի նամակի մասին. «Չի կարելի բռնության սպառնալիքներով խոսել ժողովրդի հետ»![]() 23 մայիսի 2018 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Չի կարելի բռնության սպառնալիքներով խոսել ժողովրդի հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակին: «Հուսով եմ՝ բոլորս հասկանում ենք, որ եթե քաղաքական իրադրությունը փոխվել է, դա պետք է արձանագրվի բոլորի կողմից: Ի՞նչ է նշանակում ձեռքերը լվանալ: Եթե խոսքն այն մասին է, որ ես հրաժարվել եմ դատավորներին հրահանգներ տալ, ապա նորից արձանագրենք՝ ես չեմ ասելու, հակառակ դեպքում կսկսվի «սերժսարգսյանացման» գործընթաց: Կարևորում ենք ՀՀ-ում անկախ դատական համակարգի կայացումը, պետք է ապահովենք, որ ոչ մի կաբինետից հրահանգ չտրվի ու դատավորներին գումար չառաջարկվի», - ասել է վարչապետը: Նա հավելել է նաև, որ քաղբանտարկյալների ազատարձակման գործընթացը սկսվել է: Ավելի վաղ,«Նոր Հայաստան» ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը «Սասնա ծռերի» անունից նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:«Քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Սասնա ծռերի», բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով: Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը», - ասվում էր նամակի մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |