Հայկական կողմը պատրաստ է շարունակել ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները![]() 23 մայիսի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ կառավարության հարցուպատասխանի ժամանակ: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսին կայանալիք այցին տարածաշրջան՝ Մնացականյանը տեղեկացրել է, որ նախարարությունը կապի մեջ է համանախագահների հետ և հեռախոսազրույց է տեղի ունեցել նրանց հետ: «Համանախագահները տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Մենք նախատեսում ենք վերականգնել այդ հանդիպումները: Մենք հավատարիմ ենք բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով հարցի լուծմանը», -հայտարարել է ԱԳ նախարարը: Մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրասնիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |