Ոստիկան ներկայացած անձինք ցուցարարի են փորձել առևանգել. Քրգործ է հարուցվել (վիդեո) 23 մայիսի 2018 - 18:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային առևանգելու փորձ կատարած անձանց ինքնությունը, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը: Մայիսի 5-ին բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվել են անչափահասների նկատմամբ բռնություն կիրառած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա` 4 անձի գործողություններին կտրվի համարժեք քրեաիրավական գնահատական։ Կատարված բազմակողմանի քննության ընթացքում պարզվել է, որ ծեծի ենթարկված անչափահասներից մեկին նույն օրը փորձ է արվել առևանգել։ Մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից զննության ենթարկված տեսագրություններից տեսանելի է, որ բողոքի ակցիային մասնակցող անչափահասին «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ: Քննչական կոմիտեն հորդուրում տեսանյութում պատկերված անձանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ունեցողներին հայտնել կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |