Մխիթարյան. Ինձ համար հին ու նոր Հայաստան չկա![]() 24 մայիսի 2018 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ինձ համար հին ու նոր Հայաստան չկա, Հայաստանը մեկն է: «Առավոտի» փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ամեն անգամ Հայաստան գալով՝ կարոտս առնում եմ, վերալիցքավորվում, հավաքում ուժերս, ու սկսում նոր մրցաշրջանի մեկնարկը», - ասել է նա: Անդրադառնալով հավաքականի առաջիկա հանդիպումներին՝ Մխիթարյանն ասել է, որ պահպանել է իր մարզավիճակը: «Առաջին երկու մրցակցին դեռ չենք ուսումնասիրել: Թեև նրանց հետ խաղացել ենք տարիներ առաջ, բայց շատ փոփոխություններ են եղել: Դեռ ժամանակ կա, և մարզիչը մեզ կծանոթացնի մրցակիցների հետ: Վարդան Մինասյանից սպասելիքները շատ են, բայց մարզիչն էլ սպասելիքներ ունի մեզանից, որպեսզի կարողանանք պատվով խաղալ և Ազգերի լիգայի այս միակ շանսն օգտագործել», - ասել է Մխիթարյանը: Մայիսի 23-ին Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում առաջին մարզումն է անցկացրել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |