Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդլայնված նիստում![]() 24 մայիսի 2018 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդլայնված նիստում: Քննարկումը նախաձեռնել է ձախակողմյան ընդդիմադիր «Մերեց» կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը, գրում է Jerusalem Post-ը: «Դա մեր բարոյական և պատմական պարտավորությունն է: Կան բաներ, որ վեր են քաղաքականությունից»,-հայտարարել է նա: «Կրկին ու կրկին այդ հարցը դառնում է քաղաքական բանավեճերի զոհը»,-նշել է նա: Զանդբերգի առաջարկը միաձայն հավանության է արժանացել, թեև փոքր քվորումով՝ 16:0: 2015-ին Քնեսեթը հավանություն էր տվել հարցն օրակարգում ընդգրկելուն, սակայն միայն հանձնաժողովի մակարդակում, որի արդյունքում խորհրդարանի Լուսավորության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը: Զանդբերգի առաջարկը տարբերվում էր նրանով, որ քննարկում էր պահանջում ընդլայնված նիստում և հավանություն ստանալու դեպքում Ցեղասպանության ճանաչումը կարտահայտի ամբողջ Քնեսեթի դիրքորոշումը: 2018-ի փետրվարին ևս եղավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթում քննարկելու փորձ, սակայն այն ժամանակ այդ գաղափարը մերժվեց: Կառավարությունը միշտ խնդրել է կոալիցիային դեմ քվեարկել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու մտավախությունից դրդված: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |